«Գրական թերթ» N49., «Փրկված պատառիկներ»

«Գրական թերթ» N49., «Փրկված պատառիկներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Ա. Մարությանը ներկայացնում է Ե. Չարենցի ձեռագրերի առանձին պատառիկներ՝ ավարտված ու անավարտ բանաստեղծությունների սևագրություններ, զանազան գործերի տարբերակներ, կիսատ մնացած հղացումներ: Դրանք բանաստեղծի հոգեկան պահերի խոսուն վկաներն են: Հեղինակը նկարագրում է փրկված պատառիկների վիճակը՝ անդրադառնալով «Սոմա» պոեմին, «Կոմիտաս», «Նավզիկե»-ի ինքնագրերին: Դրանք պատկերացում են տալիս Չարենցի գրական աշխատանքի, ստեղծշագործական պրոցեսի մասին: Մեջբերում է «Հին պարտության լեգենդը» երկից տողեր: Բանաստեղծի թղթերում պահպանվող «Կոմիտաս» պոեմի սևագրության պատառիկները ցույց են տալիս , որ միայն պոեմի վերնագիրը Չարենցը փոխել է մոտ 16 անգամ: Վերջում հեղինակը նշում է, որ այս գործերը հրատարակվելուց առաջ անհրաժեշտ է մանրամասնորեն ստուգել, ճշտել: Հեղինակ՝  Աշոտ Մարության Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 268 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2467