«Գրական թերթ» N49

«Գրական թերթ» N49

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթում Զ.Ղուկասյանի «Սկզբնավորման շրջանի դժվարին ճանապարհներով» հոդվածն է: Հոդվածը՝ Հայաստանի պրոլետգրողների միության հիմնադիրներից, ղեկավարներից Գյուրգեն Վանանդեցու գրական կյանքի մասին է: 20-ական թվականներին նա գտնվում էր Չարենցի և Բակունցի արվեստի ճիժտ գնահատության դիրքերում և բուռն բանավեճ էր մղում գռեհիկ սոցիոլոգիական տեսակետներ պաշտպանող գրականագետների դեմ: «Եղիշե Չարենց» աշխատության մեջ Վանանդեցին հաստատում է, որ «Չարենցը կարող է լինել նույնիսկ աչքի ընկնող պրոլետարական գրող...: Չարենցի ստեղծագործության հանդեպ Վանանդեցու դիրքորոշումը պատճառ կանդիսացավ, որ որոշ գրականագետներ նրան մեղադրեն «բացարձակ և ծայրահեղ աջության» մեջ: Սակայն նա ավելի մեծ կրքոտությամբ պաշտշան կանգնեց Չարենցին և ուրիշ գրողների, որոնց հաճախ էին քաղաքական պիտակներ կպցնում գռեհյիկ սոցիոլոգիզմի հետևորդները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  956 112 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2181