«Գրական թերթ» N41     «Տասնամյակի միջով»

«Գրական թերթ» N41 «Տասնամյակի միջով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հեղինակը անդրադառնում է Վաչե Պարտիզունու «Տաղանդի ուժը» խորագրով ժողովածուին, որտեղ արծարծվում են հայ դասականների գեղարվեստական աշխարհների, հոգեւոր հանգրվանների, անձնական ու գրական առնչությունների տարաբնույթ խնդիրներ: Մեջբերում է 1934-ին Չարենցի գրած տողերը. «Դու Տեյանից սովորեցիր լսել տրտունջը հոգու...», «...Թումանյանի հուրն է անշեղ քո կրակը բորբոքում»: Կ.Դանիելյանը կարծում է, որ Վ.Պարտիզունին հավանաբար այս փառատողում որոնում է «առնչության» փաստեր եւ բանաստեղծներից որեւէ մեկին նախապատվություն չտալու Չարենցի դիտավորությունը: Հոդվածագիրը վերլուծում է Թումանյան-Տերյան-Չարենց գրական առնչությունները եւ Չարենցի գրական վերաբերմունքը նրանց հանդեպ: Վերջում նշում է, որ 1930-ական թվականների վերջին Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված՝ Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուն հավանաբար կազմվել է Չարենցի ձեռքով, այն ձեռագրերի հիման վրա, որ Չարենցը երկյուղածությամբ պահում էր գրադարակում: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2107 515 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5094