«Գրական թերթ» N41

«Գրական թերթ» N41

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Ար.Մնացականյանի «Ալ.Մյասնիկյանը և գրականության ու արվեստի հարցերը» հոդվածն է: Ար.Մնացականյանը մանրամասն ներկայացնում է Ալ.Մյասնիկյանի գրական-հրապարակախոսական, քննադատական գործունեությունը: Մյասնիկյանը (Մարտունի) դեմ է եղել Ռուսաստանի օրինակը մեխանիկորեն կրկնելուն: Հոդվածագիրը նշում է. «Նա հայ գրականության խնդիրը տեսնում էր այն կոնկրետ պայմանները վեր հանելու և լուսաբանելու մեջ, որոնք կային Հայաստանում այդ ժամանակ: Մարտունին նշում է, որ հայ գրողներից շատերը կանգնած են ճիշտ ուղու վրա, նրանք հաշվի են առնում հայ իրականության այդ յուրօրինակությունները: Ահա Չարենցը. «Նա շնորք է, տաղանդ է, խոր բանաստեղծ է»: Մի նամակում Մյասնիկյանը գրում է. «Երկրում խաղաղ է. նոր կուլտուրա, նոր գրականություն, Չարենց, Արազի և այլն...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1241 192 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2390