«Գրական թերթ» N39

«Գրական թերթ» N39

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ս.Աղաբաբյանի «Հավերժության ուղեւորը» հոդվածն է, ուր հեղինակն անդրադառնում է Ե.Չարենցի քնարից անբաժան ու հաճախակի հոլովվող կերպարին՝ «ճանապարհ»-ին, իբրեւ պատկերային նախասիրություն: 2-րդ էջում Ս.Արզումանյանի «Չարենցը եւ հեղափոխությունը» հոդվածն է, ուր հեղինակը խոսում է բանաստեղծի կյանքում հեղափոխության դերի մասին: Նույն էջում «Ինչպիսի՞ն կլինի «Չարենցյան շաբաթը» ծանոթությունն է: Թղթակցի հարցին պատասխանում է գրողների միութ. քարտուղար Հր.Հովհաննիսյանը: Կից՝ «Աշխարհի լեզուներով» փաստագրությունն է՝ տարբեր լեզուներով Չարենցի երկերի թարգմանության վերաբերյալ: 3-րդ էջում Ռ.Արամյանի հուշագրությունն է, որը վերաբերում է 1923թ. Սարյանի՝ Չարենցին դիմանկարի ստեղծման մանրամասներին: Նույն էջում Լ.Մկրտչյանի «Բանաստեղծության ջերմությունը» հոդվածն է: 4-րդ էջում Գ. Էմինի «Անավարտ հուշեր»-է, Գ.Մահարու «Ո՞րն է Չարենցը»: Համարը հոբելյանական է: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  126 1 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ132