Գրական թերթ» N32., «Մեծ երգիչը Չարենցի պոեզիայում»

Գրական թերթ» N32., «Մեծ երգիչը Չարենցի պոեզիայում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Սայաթ-Նովա.ծննդյան 250-ամյակի առթիվ»խորագրի տակ Վ. Սաֆարյանը նշում է, որ խորհրդահայ գրականության մեջ Ե. Չարենցն առաջինն էր, որ բարձր է գնահատել Սայաթ-Նովայի՝ սիրո մեծ երգչի գործն ու վաստակը: Անդրադառնում է Չարենցի «Տաղարան» շարքին, վերլուծում տարբեր տաղեր, անում մեջբերումներ, ներկայացնում բազմաթիվ տողեր: Հոդվածագիրը հատկապես կանգ է առնում «Տաղարանի» առաջին տաղի՝ շարքի համար ծրագրային նշանակություն ունեցող տողերի վրա: Այն Սայաթ-Նովայի արժանիքը բացահայտող ներբող-գնահատական է: Մեծ սիրահարի երգերի «մեջլիսից» Չարենցը նայում է իր պոետական ուղուն, համեմատում իր երեկն ու այսօրը եւ մինչև երկինք է հասցնում իր նոր վարպետին: Հեղինակ՝  Վաչե Սաֆարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 261 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ 2460