«Գրական թերթ» N32

«Գրական թերթ» N32

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում թերթի խմբագրության զրույցի սղագրություն է գրականագետներ Վ.Մնացականյանի, Ս.Սարինյանի, Ս.Աղաբաբյանի հետ: Վերջինս ցավով նշում է, որ քննադատությունը հաճախ անտարբեր է անցնում արժեքների կողքով: Ե.Չարենցի ստեղծագործության «դանթեական նստվածքները» պարզելու նպատակով Ս.Աղաբաբյանը դիմել է «Աստվածային կատակերգության» այն թարգմանությանը, որ կատարել է Արփուն Տալյանը: Թարգմանիչը հաղթահարել է գիտական ու գեղարվեստական դժվարություններ: Սակայն տարիներ շարունակ արժանացել է անարդար վերաբերմունքի: 3-րդ էջում Ա.Սարյանի «Չարենցյան ընթերցումներ» հաղորդագրությունն է՝ Երեւանի պետհամալսարանի հրատարակած՝ ընթերցումների 1-ին գրքի բովանդակության վերաբերյալ: Նշվում է, որ հայ գրականության ամբիոնը տպագրության է պատրաստել «Ընթերցումների» 2-րդ գիրքը ևս: Մինչև 1974թ. գարնանը՝ Չարենցի ծննդյան օրերին, պատրաստ կլինի 3-րդ գիրքը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  211 50 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ181