«Գրական թերթ» N27

«Գրական թերթ» N27

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Արտ.Ավագյանի «Չարենցը որպես գրական քննադատ» հոդվածն է, ուր հեղինակը անդրադառնում է Չարենցի գրական ժառանգության մեջ նրա ստեղծագործության անբաժան մաս կազմող գրական քննադատությանը: Գրաքննադատության հարցերը հատուկ տեղ են գրավել Չարենցի հրապարակախոսական-քննադատական հոդվածներում: Նա դեմ է եղել անողնաշար, տենդեցիոզ, անսկզբունք, ծայրահեղությունների դիմող քննադատությանը, որը ոչ թե նպաստում է գրողի աճին կամ օգնում ընթերցողին ճիշտ հասկանալու գրական երկը, այլ վնասում է գրականության ընդհանուր զարգացմանը: Արտ.Ավագյանը նշում է, որ բանաստեղծի գրական ժառանգության մեջ քննադատության ժանրը համահունչ է նրա գեղարվեստական ստեղծագործությանը: նրա տեսակետները շատ ուսանելի են մեր գրողների, քննադատների, ընթերցողների համար: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1242 200 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2398