«Գրական թերթ» N22

«Գրական թերթ» N22

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Վ.Նորենցի «Հայաստանի պոեզիայի դեմքը ծուռ հայելու մեջ» հոդվածն է ուր խոսում է խորհրդային գրականության նվաճումների մասին ու անդրադառնում «Զակգիզի» հրատարակած «Պոեզիյա նարոդով զակավկազյա» ժողովածուին: Հատկապես կանգ է առնում «Հայկական բաժին»-ին: Նշում է, որ այդտեղ նյութեր ունեն Հ.Հակոբյանը, Ե.Չարենցը, Ալազանը և ուրիշներ: Բոլոր հեղինակները ներկայացված են մեկական բանաստեղծությամբ: Ե.Չարենցից տպված է միայն «Հոկտեմբերի 25-26, 1917» բանաստեղծությունը: Վ.Նորենցը ցավով նշում է, որ ընտրելիս գոնե տպվեր հեղինակի լավագույն երկը: Ե.Չարենցից վերցրած հատվածը այնքան էլ բնորոշ չէ Չարենցի ստեղծագործական աշխարհին: Ուստի ժողովածուի հրատարակողներն ու խմբագրողները անգամ հեռավոր ծանոթություն չունեն մեր պոեզիային: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1236 154 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2352