«Գրական թերթ» N21

«Գրական թերթ» N21

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Խ.Բարսեղյանի («Հայաստան» հրատարակության դիրեկտոր) «Հայ ժողովրդի ազգային հանճարը» հոդվածն է՝ նվիրված Հ.Թումանյանի 100-ամյակի հոբելյանական հրատարակություններին: Հեղինակն արտահայտում է այն միտքը, որ ըստ Չարենցի, Թումանյանը մեծ է այն պատճառով, որ նրա պոեզիան բյուր թելերով կապված է ժողովրդի, նրա նվիրական իղձերի հետ, լիովին արտահայտում է հայ աշխատավոր զանգվաածների բնավորությունը և կյանքը: Հեղինակը մեջբերում է Ե.Չարենցի «Նա մեծ էր հողով, արյունով...» բանաստեղծությունը, նվիրված Հովհ.Թումանյանին: Չարենցն այն թվագրել է 1933.IV.17: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  136 10 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ141