«Գրական թերթ» N18

«Գրական թերթ» N18

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում ներկայացված է Չարենցի «Օրիորդ Աշխենին» անտիպ բանաստեղծությունը՝ 12 տող, թվագրված «հունվար 1920թ. Կարս»: «Սրտիս թեթև թրթիռների պես հարազատ... Երբ ես լսում եմ վճիտ ձայնը աղջկա»: Բանաստեղծությունը, որը նվիրված է Աշխեն Թաթուլյանին, խմբագրությանն է տրամադրել պրոֆեսոր Վ.Պարսամյանը: Օրիորդ Աշխեն Թաթուլյան - Իսահակյան (ծնվ.1900թ.): 1919-1920թթ. Կարսում եղել է «Մի բաժակ թեյ» սրճարանի գանձապահ: Չարենցն ամեն օր այցելել է սրճարան և առանձնացած ստեղծագործել: Ապա՝ մտերմացել են և Չարենցը նվիրել է Աշխենին վերը նշած բանաստեղծությունը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1243 211 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2409