«Գրական թերթ» N17

«Գրական թերթ» N17

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ստ.Զորյանի նամակն է՝ «Նամակ խմբագրության» հետևյալ բովանդակությամբ. «Վերջերս ձեռս ընկավ Ե.Չարենցի կազմած հայոց լեզվի յոթերորդ տարվա դասագիրքը, ուր զարմանքով նկատեցի, որ կազմողն ինձ է վերագրել Լև Տոլստոյի «Հաջի Մուրադի» և Չեխովի «Ձորակում» պատմվածքի թարգմանությունները: Ընկ. Չարենցն ինքը շատ լավ գիտի, որ «Հաջի Մուրադը» ես խմբագրել եմ միայն և ոչ թե թարգմանել, այդպես էլ գրված է գրքի ճակատին: Ինչ վերաբերում է «Ձորակում» պատմվածքի թարգմանությանը, գաղափար անգամ չունիմ: Չեխովից ես ոչ մի տող չեմ թարգմանած: Այնպես որ դասագիրքը կազմող ընկ. Չարենցն այդ գրվածքների թարգմանության փառքն ի զուր է վերագրել ինձ: Ուստի, ապագա թյուրիմացություններից խուսափելու համար, խնդրում եմ տպագրել իմ այս երկտողը Գրական թերթում»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1236 152 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2350