«Գրական թերթ» N12

«Գրական թերթ» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Հայերեն տպագրական տառերի բարեփոխության խնդիրը»հաղորդագրությունն է այն մասին, որ Մաքսիզմ-լենինիզմի ինստիտուտում կայացել է նախագահության ընդլայնված նիստ՝ նվիրված հայերեն տպագրական տառերի բարեփոխության հարցին: Մտքերի փոխանակությանը մասնակցել են ընկ.Ն.Մակինցը, Ե.Չարենցը և ուրիշներ: Նույն էջում «Բաժնեգրվում են փոխառության» խորագրի տակ նշվում է. «Ընկ. Ալազանը փոխառությանը բաժանորդագրվելով 400 ռուբլով, մրցման է հրավիրում ընկ. Ե.Չարենցին, Ա.Վշտունուն և այլոց»: «12-րդ նոյեմբեր» խորագրի տակ հաղորդվում է, որ լույս է տեսնելու գրական-գեղարվեստական և գիտական Տարեգիրք-ժողովածու: Գրական բաժնին աշխատակցելու են Եղիշե Չարենցը, Գ.Սարգսյանը, Վ.Նորենցը, Ս.Տարոնցին և ուրիշներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1235 142 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2340