«Գրական թերթ» N1     «Որսկան ախպեր»,    «Դեպի վառվող ապագան»

«Գրական թերթ» N1 «Որսկան ախպեր», «Դեպի վառվող ապագան»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ս.Ստեփանյանը տեղեկացնում է, որ Չարենցի 80-ամյակին նվիրված գրական երեկոն, Հայաստանի ժուռնալիստի տանը բացվել է Չարենցի տողերով. «Երկիր մի մաքուր, արեւ մի բոսոր...»: Ներկայացնում է Չարենցի պոեզիայի նշանակության, նրա ինտերնացիոնալիզմի, գրական ավանդների կենսունակության մասին ելույթ ունեցողներին, ասմունքողներին: 2-րդ էջում «Ընկերոջս պատմածը» ենթավերնագրի տակ Գ.Բեսի գրչակից Արտավազդ Սարգսյանի հուշն է՝ Նորքում, 1933-ին, իրենց տանը՝ իբրեւ ամառանոցավայր, Չարենցի եւ նրա ընտանիքի ապրած օրերի մասին: Նկարագրում է Չարենց մարդուն, գրողին, իբրեւ ամուսին ու հայր: Նշում է, որ իրենց տանը Չարենցն աշխատում էր իր վերջին մատյանի՝ «Գիրք ճանապարհի»-ի վրա: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 604 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5191