«Գրական թերթ» N1

«Գրական թերթ» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Եղիշե Չարենցի «Ղեկավարին» երկի քառատողն է: 7-րդ էջում Եդ.Չոփուրյանի «Պետհրատի գեղարվեստական հրատարակությունները» հոդվածն է, ուր նշվում է բազմաթիվ հայ գրողների ստեղծագործությունների հրատարակությունները: Ժամանակակից հրատարակությունների չափածո գործերից լույս են տեսել Չարենցի «Յերկերի ժողովածուն» (1932թ.), Նորենցի «Լիրիկական ֆրոնտը», Մահարու «Մրգահասը» և այլն: Նշվում է, որ 1934թ. լույս կտեսնեն Հովհ.Թումանյանի (խմբ.Չարենց), Գ.Սունդուկյանի և այլոց երկեր: Հոդվածն անդրադառնում է Պետհրատի՝ 1934թ. պլանին, որը բավական մեծ է և պահանջում է ուժերի լարում այն իրագործելու համար: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1237 155 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2353