«Գրական թերթ »  N 52 «Հայոց գրի գեղարվեստականը»

«Գրական թերթ » N 52 «Հայոց գրի գեղարվեստականը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Վ. Խեչումյանը խոսում է հայոց գրի ու դպրության մեծ դերի մասին ու նշում . «Տառաձևերով մենք մտածում ենք Խաչատուր Աբովյանի,... մեզ ավելի մոտիկ, բայց արդեն հեռացած Եղիշե Չարենցի , Ակսել Բակունցի մասին, զգում ենք անձնապես նրանց եվ նրանց ժամանակի անորսալի շունչը: Իսկ այդ շունչը բնավորությունն է ...»: Նույն էջում Ստ. Կուրտիկյանի «Սովետական գրականությունը» 1964-ին» հոդվածն է , ուր նշվում է . «...անուններ, որոնք արդեն հաստատուն մտել են մեր ժողովրդի հոգեկան կյանքի ոլորտները , անուններ, որոնք ազնիվ տքնությամբ , իրենց հոգեկան ամբողջ կրքով ու հմայքով կերտել են մեր վերածննդի գրականությունը: չարենց, Դեմիրճյան , Զորյան...»: Հեղինակը հայտնում է, որ հանդեսի «Գրական ժառանգություն» բաժնում կտպագրվեն Ավ. Իսահակյանի , Եղիշե Չարենցի եվ այլոց անտիպ ստեղծագործություններն ու նամակները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վ. Խեչումյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 270 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2469