«Գրական թերթ» N 51  «Չարենցյան ցուցահանդես»

«Գրական թերթ» N 51 «Չարենցյան ցուցահանդես»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում ծանուցվում է , որ Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ «Ռոսիա» կինոթատրոնի սրահում բացվել է հայ նկարիչների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես: Ավելի քան 4 տասնյակ գործեր մարմնավորել են Չարենցի կերպարը եվ նրա ստեղծագործությունները: Չարենցյան կտավների շարքով հանդես է եկել Ռեգինա Ղազարյանը: Ուշագրավ են նրա «Չարենցի դիմանկարը», «Երազ տեսա», «Գանգրահեր տղան» գործերը, «Հայաստան» եռանկարը : Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի , «Ամբոխները խելագարված», «Դանթեական առասպել», «Սոմա» պոեմների եվ այլ երկերի նկարազարդումներն են ներկայացրել Արա Բեքարյանը, Միհրան Սոսոյանը եվ ուրիշներ: Ցուցահանդեսը կազմակերպվել են ՀԼԿԵՄ Կենտկոմը եվ Հայաստանի նկարիչների միությունը : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2107 521 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5100