«Գրական թերթ »  N 33 « Ե. Չարենցի ծննդյան 60-ամյակի նախօրյակին»

«Գրական թերթ » N 33 « Ե. Չարենցի ծննդյան 60-ամյակի նախօրյակին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում , խորագրի ներքո Ե.Չարենցի «Լենին ու Ալին » պոեմն է քրդերեն : Ապա՝ նշվում է , որ Չարենցի ծննդյան 60-ամյակի առթիվ գրքերի հարուստ ցուցահանդես է բացվել Ալ. Մյասնիկյանի անվ. պետական գրադարանում : ներկայացվել են բանաստեղծի ստեղծագործություններ և նրանցից շատերի թարգմանություններ, բազմաթիվ մենարգություններ, հոդվածներ, լուսանկարներ, քաղվածքներ և այլ նյութեր : «Երեկո՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 60-ամյակին» հաղորդագրության մեջ նշվում է , որ Ախտայի կուլտուրայի տան դահլիճում հավաքվել են բազմաթիվ մտավորականներ, մշակույթի գործիչներ: Զեկուցումով հանդես է եկել Հր. Սիրասը : 4-րդ էջում «լենինականի մանկավարժական ինստիտուտում» հաղորդագրությունը ծանուցում է մի շարք միջոցառումների մասին՝ նվ. Ե.Չարենցի 60-ամյակին : 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1244 230 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2428