«Գրական թերթ »  N 32 «Խոհեր Չարենցի անցած ճանապարհի մասին»

«Գրական թերթ » N 32 «Խոհեր Չարենցի անցած ճանապարհի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-4-րդ էջերում գրախոսն անդրադառնում է Չարենցի անցած գրական-հասարակական ուղուն , հոգեհարազատությունը մեծ նախորդներին , գրական առնչություններին, գրական հակառակորդների հետ բանաստեղծի պայքարին, մեջբերում հատվածներ Չարենցի ստեղծագործություններից: Թամրազյանը ներկայացնում է քաղաքական հեղձուցիչ մթնոլորտը երկրում տիրող, Չարենցի ցավատանջ հոգու դրաման, ոգու մեծությունը, ասպետական վեհությունը : Մեջբերում է տնային կալանքի մեջ գտնված բանաստեղծի ՝ կենտկոմի քարտուղարին ուղղված նամակից տողեր՝ «1937, հունիսի 28 . գիշեր» թվագրումով : Անդրադառնում է Չարենցի կյանքի վերջին տառապալից օրերին : Վերջում ներկայացնում է Չարենցի ինքնաբնութագրող խոսքը՝ ուղղված գալիքի երջանիկ ընկերոջը, գալիք սերունդներին. «Եվ դու, գալիքի երջանիկ ընկեր...» 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հրանտ Թամրազյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  349 110 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ259