«Գրական թերթ»-37  / 2235/: «Կոմիտասի թաշկինակը»

«Գրական թերթ»-37 / 2235/: «Կոմիտասի թաշկինակը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջին Անահիտ Չարենցի հոդվածն է մասունքներ` «Կոմիտասի թաշկինակը», ուր հեղինակը խոսում է այն մասին, որ Չարենցը դեռ պատանեկան տարիներից անսահման սեր ու պաշտամունք է ունեցել Կոմիտաս վարդապետի հանդեպ: Իսկ Ա. Մեսրոպյանը հուշերում պատմում է, որ 1923թ. Չարենցը Ա. Ոսկանյանի հետ գալիս է իրենց բնակարան, իմանալով, որ նա Կոմիտասի սանուհին է եվ երանի տալիս նրան,որ վերջինս սեփական աչքերով է տեսել Կոմիտասին, իսկ երբ Աղավնին ցույց է տալիս այն թաշկինակը, որ 1919թ. Կոստանդնուպոլսում հայ տառերի գյուտի 500-ամյակին նվիված տոնական հանդիսության ժամանակ Կոմիտասը իր մակագրությամբ նվիրել է իրեն, Չարենցը խլելով ձեռքից համբուորում է թաշկինակը եվ խնդրում է Ա. , որ այդ թաշկինակը միառժամանակ մնա իր մոտ, որպես թալիսման : Տարիներ անց Աղավնին տալիս է այն Չարենցի դուստր Անահիտ Չարենցին: Թերթի առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Անահիտ Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3383 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6148