«Գրական թերթ»-34 , «Մոռացված մի էջ Եղիշե Չարենցի գրական ժառանգությունից»

«Գրական թերթ»-34 , «Մոռացված մի էջ Եղիշե Չարենցի գրական ժառանգությունից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջին Էդ. Ջրբաշյանը անդրադառնում է վաղուց մոռացված Ե. Չարենցի «Գիքորի երազը» փոխադրությանը, որ հեղինակը տեսել է «Հերվես» հրատարակչության կողմից տպագրված գրքերի ցանկի մեջ: Երկար որոնումներից հետո նա այն գտել է մի գրադարանի ֆոնդերում:: Այն տպագրվել է 1928 թ.: Դա մի ուսոցողական պոեմ է, որ սովորեցնում է խնամքով վերաբերվել դեպի գիրքը: Դա հաշվվում է փոխադրություն և ոչ թե թարգմանություն, որովհետև այն հեղինակը հայացրել է՝ Գրիշան դարձել է Գիքոր, գրքերի մեջ կան «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը»: Չարենցը արել է հաշվումներ, կրճատումներ, փոխվել է ռիթմը, չափը: Լույս է տեսել 1500 տպաքանակով և գունավոր նկարներով: Հեղինակ՝  Էդ. Ջրբաշյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1653 307 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4361