Գրական թերթ -14 «Արդի բանաստեղծության դիմագիծը»

Գրական թերթ -14 «Արդի բանաստեղծության դիմագիծը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Գ. Ազնավուրյանի «Իտալացի արվեստաբանը և հայ մշակույթը» հոդվածն է՝ պրոֆեսոր Մարիո Վերդոնեի թարգ-ի մասին: Թարգմանել է Չարենց, որի վաղ շրջանի գրած ստեղ-ի մասին Վերդոնեի հոդվածը 40էջ է: 2-րդ էջում գրախոսն անդրադառնում է բանաստեղծության նորացման, նրա դիմագծի ու արդիական շնչի խնդրին: Նշում է, որ բանաստեղծության «պահպանողական» էությունը պարտադրում է նայել առաջ, նայել կյանքի այն հեռաստաններին, ուր երևում է բազմադարյա բանաստեղծության ջահել հասակը: Առաջ նայել՝ ժամանակի հոգեբանությունը, մարդկային ապրումների նոր որակը, պատմության նոր շունչն ու կյանքի նոր թրթիռները որսալու համար: Մեջբերում է Ե. Չարենցի բանաստեղծական դավանանքը պարզող դիստիքսոը: «Վաղ արթնացիր, սերմնացան,-այս պատվերը հնուց քեզ տրված է, Բայց ունես աչքեր սրատես, որ մթնում հերկերը տեսնես»: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1340 273 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2647