«Գրական թերթ»

«Գրական թերթ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Գրական թերթ» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Նվարդ Տերյանի «Հանդիպում Չարենցի հետ» հուշագրությունն է: .Տերյանն անդրադառնում է Ս.Ֆոնսկայայի «Տունը Գոլիցինում» գրքին, ուր կա «Չարենց» խորագիրը, որը կազմում է հազիվ 2 էջ: Հեղինակը չի հիշատակում, թե Չարենցը այդ տանը ո՞ր թվականին է եղել, բայց հասկացվում է, որ այնտեղ հանգստացել է 1935թ. ամռանը, ընտանիքով: Ս.Ֆոնսկայան մանրամասն ներկայացնում է Չարենցի ներքին և արտաքին տվյալները, բնութագրում՝ մարդկային դրսևորումներով: Անդրադառնում է Չարենցի հետաքրքրությունների լայն շրջանակին: Հրատարակության պատրաստելով Վ.Տերյանի նամակները, Ն.Տերյանը մեկնել է Գոլիցինում գտնվող գրական ֆոնդի ստեղծագործական տուն: Այդ առանձնատունը պատկանել է Կորշին, ով ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, որտեղ սովորել է Վ.Տերյանը: Ապա՝ առանձնատունը ժառանգաբար անցել է ֆոնսկակային, ով ղեկավարել է այդ տանը ստեղծված գրողների ստեղծագործական տունը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թերթ Հեղինակ՝  Նվարդ Տերյան Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ, հ.41 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  147 17 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 148