«Գրական թերթ»-1., «Պատառիկներ անցյալից, որ թող հիշվեն»

«Գրական թերթ»-1., «Պատառիկներ անցյալից, որ թող հիշվեն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում հուշագիրը «Զամեչատելնի... գնուսնի...» նոթի ներքո ներկայացնում է Չարենցի, Մկրտիչ Արմենի և իր հանդիպումը:Արմենը իր գրած բանաստեղծությունները հանձնել է Չարենցին գնահատական ստանալու ակնկալիքով: Չարենցը հիացել ու առաջարկել է Արմենին՝ թողնել արձակ գրելը և զբաղվել «ստիխներով» `դրանք համարելով «զամեչատելնի»: Ապա՝ Չարենցը ուղարկել է նրան Պետհրատ՝ Բակունցի մոտ բանաստեղծությունները տպագրելու խնդրանքով: Սակայն Բակունցը չի հավանել: վերջում Չարենցը նորից ընթերցելով Արմենին ասել է. «Այ տղա, էս ինչ գնուսնի բաներ են գրել: Էքսքանից հետո՝ ժամանակդ ստիխների վրա էս ծախսում: Քո ինչ գործն է ստիխ գրելը: Ձեռ քաշիր: Արձակդ շարունակիր: Ափսոս չեն»: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1653 299 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4352