Գործվածքի նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է, խամրած ցանցի կտոր: Աշխատանքը կատարված է գործիքով՝ կանվայով, հարթակար տեխնիկայով: Զարդաձևերը երկրաչափական են, հիմնականում՝ գորգին հատուկ նախշերով: Կենտրոնում պատկերված զույգ աստղածաղիկները, կեռիկները, խաչերն ու խաչաձևերը ռիթմիկ կրկնվում են: Եզրերը երկու կողմում ունեն եզրագոտիներ: Եզրագոտին զույգ խաչվող ուղիղներով զարդանախշի ռիթմիկ կրկնության պատկերներով է կատարված: Օգտագործված են կարմիր, կապույտ, սև, մուգ կարմիր և սպիտակավուն բրդյա թելեր: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ, բամբակ Չափս՝  85*30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1743 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–778