Գորգիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնով դաշտի կենտրոնում ներկայացված է կարմրավուն վարդյականման շրջանակի մեջ ամփոփված արծվագորգերին բնորոշ զարդանախշ, վերջինս իրենից ներկայացնում է խաչաձև առանցքի շուրջը բոլորած չորս տերևանման ծաղկանախշեր։ Դաշտի անկյուններում պատկերված մեկական ութանկյուն շրջանակների մեջ ամփոփված են մեկական զարդանախշային հորինվածքներ, որոնց վրա կան Տ–աձև նախշեր։ Զարդագոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ, որոնք միմյանցից սահմանազատված են շեղ գծիկներով։ Լայնություն (սմ)՝  70 Երկարություն (սմ)՝  106 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաբաղ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  10.09.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2602/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1104