Գորգագործական դանակ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Գորգագործի դանակ Բնօրինակի անվանում՝  Գորգագործական դանակ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գորգագործական դանակ - կազմված է երկաթե շեղբիցև փայտյա կոթից: Շեղբը լայն է, դեպի ծայր նեղանում է և եռանկյունաձև կտրվածքով վերածվում կեռիկի:Շեղբը տեղադրված է կոթի կենտրոնում արված ճեղքի մեջ, ամրացված է մեկ մետաղական գամի օգնությամբ: Օգտագործվել է գորգագործների կողմից՝ թելը հանգուցելու և կտրելու համար: Լայնություն (սմ)՝  1,5 Երկարություն (սմ)՝  17 Նյութը՝  փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակի մարզ գ. Հառիճ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 248 Բաժնեհաշվառանիշ՝  Ա 8/105