Գորգ քառաթև վահաններով

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգի մուգ շագանակագույն հիմնադաշտի վրա երեք քառաթև, կեռանախշ մեդալիոններ են: Դրանցից դուրս լուսատուների, ծառերի, թռչունների, շների, կանանց զույգ պատկերներ են: Կարմիր շերտի մեջ պատկերված են ութաթև աստղանախշեր ու կեռանախշեր, լայն եզրագոտին հարդարված է գույնզգույն կեռանախշերով: Լայնություն (սմ)՝  138 Երկարություն (սմ)՝  216 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վահագնի, Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 10296