Գորգ «Սումախ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի վրա կարպետներին բնորոշ հորինվածք է: Կենտրոնում տեղադրված է խաչի մեծ պատկերով մեդալիոն: Մեդալիոնի արտաքին չորս կողմերում կանոնավոր դասավորված են ութանկյունիներ և կենաց ծառը խորհրդանշող սլաքաձև նախշեր: Գորգն երիզող երեք շրջագոտիներից երկուսը հարդարված են քառաթերթ շղթայով: Լայն գոտու երկայնքով տեղադրված են տերևաձև նախշեր: Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  142 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. I կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9657