Գորգ «Որոտան», «Թագ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բաց և մուգ կապույտ , դարչնագույն , շագանակագույն դաշտի մեջ՝ երկայնակի գործված են ոճավորված, խոշոր աստղաձև հինգ տարբեր գույների հորինվածքներ: Դաշտը և զարդագոտիները ունեն կապույտ, սպիտակ, դեղին, կարմիր նույնատիպ բուսական և երկրաչափական զարդապատկերներ: Ունի երկու նեղ՝ երկրաչափական նույնանման զարդապատկերներով և մեկ լայն՝ ոճավորված կապույտ, կարմիր մեղվանման զարդապատկերներով: Եզրը պարանահյուս է՝ կարպետահյուս մասով և կարճ ծոպերով: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 24 x 18 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, շագանակագույն, դարչնագույն Գույները՝ բնական, արհեստական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2511-1