Գորգ «Շիրվան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա կենտրոնում պատկերված է աստղաձև մեծ զարդաշրջանակ, որի երկու ծայրերում կան վեցանկյուն՝ բազմանկյուն մեկական շրջանակներ։ Վերջիններիս մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված են կարմիր, բաց կապույտ, կանաչ գույնի թռչնապատկերներ։ Դաշտի երկարությամբ հիմնական զարդահորինվածքի երկու կողմում կան վեցական կեռանախշ շեղանկյուններ, վերջիններիս մեջ ամփոփված են խաչահիմք բուսանախշեր։ Բացի այդ միմյանց զուգահեռ կան չորս հատ ութանկյուններ, որոնց սպիտակ ֆոնի վրա ամբողջովին պատկերված են մեկական աստղապատկերներ։ Դաշտը լրացված է եղջյուրակիր կենդանիների, եղևնու փոքրիկ ճյուղերի նախշերով։ Գորգի չորս անկյունների մուգ շագանակագույնի վրա պատկերված են վերը նկարագրված զույգ թռչնապատկերներ՝ մեջտեղում կենաց ծառ, այս ամբողջը ծնող զույգի պտղաբերության վառ արահայտություն է։ Ունի չորս նեղ և մեկ լայն զարդագոտի։ Հեղինակ՝  Մ․ Պետրոսյան Լայնություն (սմ)՝  232 Երկարություն (սմ)՝  322 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  27․11․1982թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5439 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2307