Գորգ «Մասյացոտն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը՝ կարմիր, մեկ ընդհանուր հորինվածքով, կենտրոնում խաչադիր խոշոր զարդամոտիվ է, որի չորս թևերին զույգ-զույգ կենաց ծառեր, ոճավորված թռչուններ, վիշապներ, հավերժության խորհրդանիշեր են և այլն: Դաշտի ծայրերին պատկերված են ոճավորված վիշապակերպ սխեմատիկ պատկերներ, որոնք շրջապատված են կենաց ծառերի, թռչունների, բուսական զարդապատկերներով: Ունի երեք համաչափ զարդագոտի՝ երկուսը կանաչ ֆոնով, միանման բուսական զարդանախշով,մեկը՝ բաց դարչնագույնի վրա մանր ծաղկազարդերով: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 27 x 22 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, շագանակագույն, դարչնագույն Գույները՝ բնական, արհեստական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  280 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2849-2