Գորգ «Հայաստան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը՝ բաց դարչնագույն, միասնական պատկերի սյուժեն Հայաստանն է: Ներքևում պատկերված են ոճավորված զույգ վիշապներ՝ կենտրոնում վարդյակ՝ Էրեբունի տաճարի որմնանկարի պատկերով, դրանից վերև՝ ոճավորված վարսանդ՝երկու կողմերում արծվապատկերներ, աջ կողմում, վարդյակի մեջ՝ Ծիծեռնակաբերդի հուշակոթողն է, ձախ կողմում՝ Հաղթանակի հուշակոթողը: Վերին մասում՝ ելուստավոր վարդյակի մեջ՝ Զվարթնոցատիպ կառույց, զույգ թռչնապատկերներով, խոյակներով, երկու կողմերում ՝զենքը ձեռքին զինվորներ, դրանցից վերև, կենտրոնում Մայր Հայաստանն է՝ լայն բացված, ծաղկազարդ թևերով, որի ձախակողմյան մասում Մատենադարանն է, աջ կողմում՝ Օպերայի շենքը: Կոմպոզիցիան ավարտվում է Փոքր և Մեծ Արարատներով: Դաշտը երիզված է հայկական քանդակագործությանը բնորոշ զարդապատկերներով, անկյուններում հավերժության խորհրդանիշերով, նռան, գավաթների պատկերներով, թռչուններով և այլն: Առանձին սյուժե ունի եռաշերտ եզրագոտին: Ստորին մասում՝ ոճավորված խոյակ է՝ երկու կողմերում հովազի պատկերով, առանձին վարդյակներում՝ նռներ, խաղող, ծաղիկներ, թռչնաձևեր և այլն, վերին եզրում՝ մեկընդմեջ կրկնվող կռունկներով և ծաղկաձևերով պատկերներ: Գորգի գույներն են՝ կարմիրը, կապույտը, դեղնադարչնագույնը, վարդագույնը, երկնագույնը: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 40 x 42 հանգույց Հանգույցի տիպը՝ 1.5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական և արհեստական Նկարիչ՝  Մակար Մնացականյանի էսքիզով Լայնություն (սմ)՝  209 Երկարություն (սմ)՝  297 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2358