Գորգ «Կոգովիտ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը կապույտ է՝մեկ ընդհանուր սյուժեով: Կենտրոնական ուղղանկյուն երկայնաձիգ հորինվածքում համաչափ կրկնվող, խաչերով շեղանկյունիներ են, կենտրոնական մասում՝ նրանց միջև, կեռաձև զարդանախշեր: Դաշտի երկու կողմերում կարմիր ֆոնի վրա նույնատիպ զարդանախշերով, երկայնաձիգ, սրացող՝ կեռազարդ ծայրերով հորինվածքներ են: Դաշտի ստորին մասում գործված են ոճավորված մարդկային պատկերներ և օձաձևեր: Վերին մասում՝ թռչնակերպեր,՝ խաչավոր և կեռավոր զարդանախշերով: Եզրագոտիները չորսն են՝ երկու նեղը միանման, սպիտակ և վարդագույն, իրար մեջ մտած եռանկյունիներով, սրանց միջև դարչնագույն ֆոնի վրա աստղանախշեր, կեռազարդեր և թեք երկրաչափական պատկերներով գոտին է, իսկ եզրին մոտ գոտին ունի քառանկյուն և կեռաձև զարդաձևեր: Եզրային մասում գոտին ունի կապտականաչ շերտ: Խտությունը՝ 26 x 23 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արմ. Հայաստան, Կոգովիտ գավառ, Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3012