Գորգ «ծաղկանախշային»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «ծաղկանախշային»- եզրային հյուսվածքը՝ երկշարք, մուգ շագանակագույն: Օգտագործված է տասներեք գույն ու գուներանգ՝ սպիտակ, գազարագույն, բաց և մուգ կապույտ, բաց և մուգ շագանակագույն, սև, դարչնագույն, սրճագույն: Գույները բնական ներկանյութերից են: Դաշտում կանոնավոր շարքերով ներկայացված են խոշոր ծաղկանախշեր: Դաշտի ազատ մնացած տարածքները լրացված են մանր վարդյակներով և ոճավորված կենդանակերպներով: Երիզված է երեք գոտիով՝ լայնը կապույտ է և գեղազարդված կրկնվող շրջանաձև ուրվագծով զարդով: Եզրայինները կարմիր և սրճագույն են՝ գեղազարդված ծաղկավոր գալարանախշով: Մի ծայրն ավարտվում է պարանահյուս շերտով, մյուսը՝ կարճ ծոպերով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր-Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Չափս՝  246 x 132 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1256