Գորգ «Լոռի - Փամբակ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կապույտ է, բազմանիստ խոշոր հորինվածքով: Երկրաչափական և բուսական զարդանախշերն ամփոփված են վեցանիստ շրջանակներում և դաշտի ազատ մասերում: Վեցանիստերի հատման անկյուններում՝ դեմ դիմաց, բանված են մարդկանց և կենդանիների պատկերներ: Հիմնական գույներն են մուգ կապույտը, կարմիրը, դարչնագույնը, կանաչը, շագանակագույնը, սպիտակը: Ունի երկրաչափական պատկերներով նախշազարդ յոթ եզրագոտի՝ երեքը՝ լայն և չորսը՝ նեղ: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 30 x 24 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, բաց կարմիր Գույները՝ բնական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  194 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2874-3