Գորգ «Գետաշեն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը բաց շագանակագույն է՝ հիմնական զարդանախշը համակենտրոն խաչաձև, ատամնավոր և կեռխաչ եզրերով շեղանկյունիների, բազմանիստերի համադրությունն է: Վերին մասում մուգ շագանակագույնով գործված են ուղտեր, կենտրոնական մասում՝ իրար հանդիպակաց կնոջ և տղամարդու պատկերներ են: Դաշտի բաց մասերում կենաց ծառերի, ներքևում՝ կենդանիների, «ա» տառի նմանությամբ զարդապատկերներ են: Ունի բազմաշերտ և բազմաձև եզրագոտի. դաշտին կից գոտին՝ մուգ շագանակագույնի վրա զիգզագներ, հաջորդողը՝ավելի լայն, երկրաչափական և բուսական զարդանախշերով, երրորդը՝ ոճավորված, դարչնագույն և վարդագույն մեղվաձև զարդաշղթայով: Խտությունը՝ 25 x 27 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  ա. հենք ՝բուրդ, միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ- 20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12249