Գորգ «Ամարաս-Գետաշեն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը ՝ շագանակագույն, միջնաթելը՝ բալագույն, հանգույցը՝ կրկնակի, խտ.՝ 32×30: Եզրային հյուսվածքը՝ երեք փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, կարմիր, մուգ կարմիր, կապտա-կանաչավուն, դեղնականաչավուն, բալագույն, մանուշակագույն, սպիտակ, մոխրագույն, վարդագույն, բաց և մուգ շագանակագույն-տասներկու գույն: Պահպանվածությունը. վարդագույնը խունացած է: Ծայրերը բացակայում են մինչ նեղ գոտին ներառյալ, եզրերը վնասվածքներով են, խավը մաշված է, հենքաթելերը տեղ-տեղ բացված են, անկյուններում կան կորուստներ: Միջնամասում ունի 8 սմ. ձևափոխություն: Լայնություն (սմ)՝  118սմ Երկարություն (սմ)՝  260սմ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան-Գողթան գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ191-97 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ191-97