Գորգ «Ադրբեջանական ԽՍՀ 50-ամյակը»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «Ադրբեջանական ԽՍՀ 50-ամյակը»- կարմիր մանրանախշ ռոմբաձև դաշտի կենտրոնում՝ սպիտակ շրջանակի մեջ, պատկերված է Ադրբեջանական ԽՍՀ գերբը, որից վերև և ներքև, դարձյալ սպիտակ ֆոնի վրա, կա գրություն՝ վերևում գրված է՝«50», ներքևում՝ «Азерб ССр»: Դաշտի ստորին եռանկյունաձև հատվածի դարչնագույն անկյուներում պատկերված են նստած կարմրազգեստ աղջիկներ, իսկ վերինում՝ նավթի աշտարակներ: Ունի քառագոտի շրջանակ՝ մեկը լայն է, երեքը՝ նեղ, հիմնականում ծաղկային զարդանախշերով: Գույներն են կարմիրը, բեժը, կանաչը, սպիտակը և սևը: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ադրբեջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 թ. Չափս՝  220 x 160 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12826