Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի ուղղահայց կենտրոնագծով տեղադրված են հորիզոնական ձգվածությամբ շեղանկյուն վահաններ՝ ոճավորված ճյուղերի պատկերներով: Վահանների վերին և ստորին հատվածներում զետեղված են տաճարների պատկերներ: Գորգն ունի երեք շրջագոտի: Երկու կրկնվող գոտիների ներսում տեղադրված են գույնզգույն կեռիկների շարքեր: Սպիտակ հիմնագույնով գոտու մեջ խաչաձև աստղերի նախշեր են: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  196 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղուբա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9695