Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով ութանկյուն մեդալիոններով հորինվածք է: Մեդալիոնների միջև և արտաքին կողմում զետեղված են Տ-աձև և ծաղկաձև նախշեր: Գորգադաշտի տարբեր հատվածներում կան ծաղիկների, նշաձև սերմերի պատկերներ: Գորգն ունի վեց շրջագոտի: Գոտիները հարդարված են փոքր ծաղկանախշերով: Լայն սպիտակ գոտին ոճավորված թռչնապատկերներով է: Լայնություն (սմ)՝  78 Երկարություն (սմ)՝  100 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9740