Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են կարմիր ուղղանկյունիներ վարդակներով: Ուղղանկյունիների միջև թռչնագլուխ կարմիր զարդաձևեր, սպիտակ աստղաձև ծաղկանախշեր են: Գորգն ունի երեք շրջագոտի: Լայն սպիտակ գոտու երկայնքով զարդաշղթա է զույգ թռչնապատկերներով: Նրա երկու կողմերում գտնվող նեղ գոտիները հարդարված են միանման ծաղկանախշերով: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  311 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դաղստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9758