Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով տեղադրված են արևի խորհրդանշաններով մեդալիոններ: Գորգադաշտի վերևում՝ գմբեթաձև խորանի կենտրոնում կեռազարդ նախշ է: Գորգադաշտի տարբեր հատվածներում զետեղված են փոքր վարդակներ: Գորգն ունի երկու շրջագոտի: Լայն գոտու երկայնքով ձգվում է ճառագայթաձև շեղանկյունիների շղթա: Նեղ գոտու մեջ փոքր ալիքաձև նախշեր են: Լայնություն (սմ)՝  75 Երկարություն (սմ)՝  128 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9829