Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- դաշտը կարմիր է, կենտրոնում՝ կապույտ, երեք մեդալիոններով, աստղածաղիկներով: Մեդալիոններից երկուսը բազմանկյունիներ են, մեկը՝ ուղղանկյունի: Բազմանկյունիների մեջ աստղածաղիկներ են, եզրերին՝ չորս կապույտ, կարմիր և սպիտակ եզրերով աստղածաղիկներ: Դաշտի մեջ և անկյուններում բուսական և երկրաչափական պատկերներ են: Ամբողջ գորգի զարդանախշերը կետազարդ եզրագծեր են, գոտին չորս եզրագոտիներից է, երեքը՝ նեղ, մեկը՝ լայն: Ունի կարճ ծոպքեր: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  112 x 164 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16687