Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույն ունեցող դաշտի վրայով ձգվում է հինգ բազմանիստ հորինվածքների շարքը, որոնք կապույտ և կանաչ հիմնագույների են։ Բազմանիստներից յուրաքանչյուրն իր մեջ ամփոփում է համակենտրոն քառանիստ պատկերներ, որոնցից ամենափոքրը զարդարված է աստղանախշով։ Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռանախշեր պարունակող փոքրիկ վեցանիստերով, մանր օձագալար պատկերներով, թռչնապատկերներով և կեռանախշերով։ Ունի երեք եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  95 Երկարություն (սմ)՝  330 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ գյ. Ճարտար Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/26 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067