Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կենտրոնական դաշտում բաց կարմիր հիմնագույն, անկյուններում մեկական ութանիստ մուգ կապույտ գույնի հարթություններ և վեց սլաքաձև ելուստներ։ Մեկական ելուստներ էլ կան կենտրոնի հորինվածքի երկայնաձիգ գագաթների ներսում։ Դաշտի ազատ մնացած տարածքը հարդարված է երկրաչափական և կենդանակերպ զարդանախշերով։ Երիզված է երեք զարդագոտիներով, որոնցից եզրայինները նեղ են, կենտրոնականի համեմատ լայն շագանակագույն հիմնագույնով, «կաղնու տերև» և «գինու բաժակ» զարդանախշերով ծածկված։ Դաշտում ունի արձանագրություն 1944 և անընթեռնելի բառեր։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ, վուշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղուբա–Շիրվան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Հայտնաբերման ժամանակը՝  26.08.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3269/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1511