Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ վարդագույն հիմնագույնի վրա պատկերված են միմյանց կցված վարդյակներ՝շրջանակների մեջ ամփոփված։Դաշտը բոլորված է վեց զարդագոտիով։ Լայն զարդագոտու փղոսկրագույն հիմնագույնը հարդարված է գինու բաժակ զարդանախշով։ Նկարագրված զարդագոտուց վերև և ներքև անցնում են մանրիկ շեղանկյունիներ և գագաթներով միմյանց կցված եռանկյունիներ, իսկ հաջորդի վրա Տ–աձև ոլորանախշեր։ Արտաքին զարդագոտին կազմված է երկշարք «սղոցանախշից»։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  180 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  17.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  113/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-74