Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգի դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր և մեկ ավելի փոքր զարդաշրջանակներ, որոնք ունեն վարդագույն հիմնագույն։ Գորգը «Միքայել» տիպի վիշապագորգերի տարբերակ է։ Երկու խոշոր զարդաշրջանակների կենտրոնում պատկերված են ութաթերթ ծաղկանախշեր՝ շրջապատված ոճավորված վիշապներով։ Դաշտի ազատ մնացած տարածքը լրացված է շեղանկյունների մեջ ամփոփված վիշապապատկերներով և աստղածաղիկներով։ Գորգը գոտևորում է երկու եզրագոտի։ Ներքին սպիտակ հիմնագույնի վրա պատկերված է գինու բաժակ զարդանախշը, իսկ արտաքին եզրագոտին ատամնավոր է։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  26․09․1986թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6623/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2940