Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնով գորգադաշտի կենտրոնում եղանկյուն, կանաչավուն հիմնագույնով զարդաշրջանակներ կան, որի երկու ծայրին՝ կարմիր հիմնագույն ունեցող փոքրիկ շեղանկյուններ, որոնց կցված են ծաղկանախշեր ամփոփող, եռանկյունաձև ելուստներով երկրաչափական հորինվածքներ: Երկայնական ուղղությամբ դաշտի երկու եզրը հարդրաված է աստղաձև զարդանախշերի շարքով: Ունի երեք եզրագոտի. ներքինը հարդարված է վարդակներով, կենտրոնականը՝ երկրաչափականացված ծառի պատկերներով, արտաքինը՝ կարմիր և սրճագույն ատամնավոր եզրեր ունեցող գունաշերտերով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/380 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346