Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր գույնի խորանաձև հորինվածքի կենտրոնում անցնում է բուսանախշերով ոճավորված ջահը։ Խորանի երկու կողմերում պատկերված են մեկական սյուններ՝ պատվանդաններով։ Սյունների միջև բարձրանում է արմավազարդով ավարտվող սանդուղքը։ Գոտեվորում է երկու նեղ և մեկ լայն զարդագոտիով։ Երեք գոտիներն էլ պատած են ճյուղատարած բուսանախշերով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  153 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա–Կեսարիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  16.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2996 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1381